Բաժիններ՝

«Ինչ-որ մեկը կասի, որ բնավորության ուժը ֆուտբոլի 40, 50, կամ նույնիսկ 60 տոկոսն է»․Մեսսին՝ կորոնավիրուսի մասին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է կորոնավիրուսի համաճարակի մասին:

«Չեմ կարծում, որ որևէ մեկը տեսել է նման բան: Մեզ նախազգուշացրել էին, որ ժամանակ առ ժամանակ կարող են տեղի ունենալ պանդեմիաներ, բայց ես իրականում երբեք չէի կարող պատկերացնել, որ դա կլինի տեղի ունեցածի պես: Ես չէի մտածում, որ սա այդպիսի հսկայական ազդեցություն կունենա ամբողջ աշխարհի վրա:

Իհարկե, հեշտ չէ ապրել և աշխատել նման անորոշության մեջ: Հատկապես, երբ դու բախվում ես այսպիսի չլսված իրավիճակի:

Բոլորս հետաքրքրվում ենք, թե երբ կկարողանանք վերադառնալ աշխատանքի, երբ կսկսենք մարզվել (հավանաբար հարցազրույցը ձայնագրվել է նախքան Բարսելոնայում անցկացվող ուսումնամարզական հավաքները)։ Ցանկացած ֆուտբոլիստի համար կարևոր է դաշտ մտնելիս կենտրոնացած մնալ:

Ինչ-որ մեկը կասի, որ բնավորության ուժը մեր ֆուտբոլի 40, 50 կամ նույնիսկ 60 տոկոսն  է: Կարծում եմ՝ դա կախված է խաղացողից: Բայց ես իսկապես կարծում եմ, որ սա շատ կարևոր է, և ես տեսնում եմ, թե որքան ավելի լուրջ է դարձել այս տիպի մարզումը պրոֆեսիոնալ սպորտի աշխարհում»,- ասել է Մեսսին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս