
«Ես որոշակի գոհունակություն զգացի «Լիվերպուլի» կրած պարտությունից»․ Վենգեր

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ գոհ է «Ուոթֆորդից» «Լիվերպուլի» կրած պարտությունից (0:3), որը թույլ չի տալիս մերսիսայդերին կրկնել լոնդոնցիների նվաճումները և մրցաշրջանն ավարտել առանց պարտության:
«Այո, ես որոշակի գոհունակություն զգացի դրանից: Միշտ սիրում եմ լինել միակը, ով ինչ-որ բանի հասնում է։
Հենց «Լիվերպուլն» էր, որ իսկապես կարող էր հասնել մինչև վերջ: Բայց սա ցույց է տալիս, որ դժվար է կրկնել այս սխրանքը:
Ամեն դեպքում, այդ օրը ես շատ հաղորդագրություններ ստացա «Արսենալի» երկրպագուների կողմից»,- ասել է Վենգերը:
Սիրարփի Աղաբաբյան