Բաժիններ՝

Կլոպը բանակցություններ է սկսել Վերների հետ տեսակապով

«ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»: Sport Bild-ի փոխանցմամբ՝ հարձակվողը շփվել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ տեսակապի միջոցով:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Կլոպը ցանկանում է հանդիպել Վերների հետ` համոզելու նրան տեղափոխվել «Լիվերպուլ»: Կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված սահմանափակումների պատճառով հնարավոր չէր հանդիպում կազմակերպել, ուստի նրանք որոշեցին խոսել տեսակապով:

Նախկինում տեղեկություններ կային, որ Վերները  ցանկանում է տեղափոխվել միայն «Լիվերպուլ», իսկ եթե տրանսֆերը խախտվի, հարձակվողը կմնա «Լայպցիգում»:

Հայտնի է դարձել նաև, որ Վերների փոխհատուցումը կնվազեցվի 50 միլիոն եվրոյի, եթե այս մրցաշրջանում «Լայպցիգը» չհաղթի Գերմանիայի առաջնությունում:

Այս մրցաշրջանում Վերները Բունդեսլիգայում անցկացրել է 27 հանդիպում, խփել 24 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: Նա երկրորդ տեղում է Գերմանիայի առաջնության ռմբարկուների ցուցակում․ առաջին տեղում է «Բավարիայից» Ռոբերտ Լևանդովսկին (27 գոլ):

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս