Բաժիններ՝

Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի պատմության լավագույն խաղացող, Ռոնալդուն 11-րդն է

Squawka հարթակը դասակարգել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի լավագույն խաղացողներին վերջին 20 տարվա ընթացքում:
Ցանկում ընդգրկված են միայն այն խաղացողները, ովքեր եզրափակչի արդյունքում ստացել են «Հանդիպման լավագույն խաղացող» մրցանակը:

Չեմպիոնների լիգայի լավագույն 20 խաղացողները.

1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա», հաղթանակ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ՝ 3։1, 2011 թ.);

2. Զինեդին Զիդան («Ռեալ», հաղթանակ «Բայերի» նկատմամբ՝ 2։1, 2002 թ․);

3. Խավի («Բարսելոնա», հաղթանակ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ՝ 2։0, 2009 թ․);

4. Սթիվեն Ջերարդ («Լիվերպուլ», հաղթանակ «Միլանի» նկատմամբ՝ 3:3, 11 մետրանոց հարվածներով՝ 3:2, 2005 թ.);

5. Օլիվեր Կան («Բավարիա», հաղթանակ «Վալենսիայի» նկատմամբ՝ 1:1, 11 մետրանոց հարվածներով՝ 5:4, 2001 թ.);

6. Դիդյե Դրոգբա («Չելսի», հաղթանակ «Բավարիայի» նկատմամբ՝ 1:1, 11 մետրանոց հարվածներով՝ 4:3, 2012 թ.);

7. Արյեն Ռոբեն («Բավարիա», հաղթանակ «Բորուսիայի» նկատմամբ՝ 2։1, 2013 թ․);

8. Անխել Դի Մարիա («Ռեալ», 4։1 հաշվով հաղթանակ «Ատլետիկոյի» նկատմամբ, 2014 թ․);

9. Գարեթ Բեյլ («Ռեալ», 3:1 հաշվով հաղթանակ «Լիվերպուլի» նկատմամբ, 2018 թ․);

10. Դիեգո Միլիտո («Ինտեր», հաղթանակ «Բավարիայի» նկատմամբ՝ 2:0 հաշվով, 2010 թ.);

11. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ», 2 հաղթանակ «Յուվենթուսի» նկատմամբ՝ 4:1, 2017);

12. Սթիվ ՄքՄանաման («Ռեալ», հաղթանակ «Վալենսիայի» նկատմամբ՝ 3:0․ 2000);

13. Անդրես Ինյեստա («Բարսելոնա», հաղթանակ «Յուվենթուսի» նկատմամբ՝ 3:1, 2015 թ.);

14. Սերխիո Ռամոս («Ռեալ», հաղթանակ «Ատլետիկոյի» նկատմամբ՝ 1:1, 11 մետրանոց հարվածներով՝ ՝ 5:3, 2016 թ.);

15. Էդվին վան դեր Սար («Մանչեսթեր Յունայթեդ», հաղթանակ «Չելսիի» նկատմամբ 1:1, 11 մետրանոց հարվածներով՝ 6:5, 2008 թ.);

16. Դեկու («Պորտու», հաղթանակ «Մոնակոյի» նկատմամբ՝ 3:0, 2004 թ.);

17. Պաոլո Մալդինի («Միլան», հաղթանակ «Յուվենթուսի» նկատմամբ՝ 0:0, 11 մետրանոց հարվածներով՝ 3:2, 2003 թ.);

18. Վիրջիլ վան Դայկ («Լիվերպուլ», հաղթանակ «Տոտենհեմի» նկատմամբ՝ 2։0, 2019 թ.);

19. Սամուել Էտո («Բարսելոնա», հաղթանակ «Արսենալի» նկատմամբ՝ 2:1,2006 թ.);

20. Ֆիլիպո Ինձագի («Միլան», հաղթանակ «Լիվերպուլի» նկատմամբ՝ 2:1, 2007 թ․):

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս