![](/banners/BeFunky-design.jpg)
«Ես դա համարում եմ ուղղակի հովանավորչություն: Սպասում եմ խոսքերիս հետ կապված սուտ մատնության վերաբերյալ հաղորդմանը». Ռուբեն Հայրապետյանը՝ Արայիկ Հարությունյանին
![](https://168.am/wp-content/uploads/2019/10/Ruben-Hayrapetyan.jpg)
Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԿԳՄՍ նախարար.
21.08.19թ. «…Ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը… Ամենակարևորը որոշակի արժեքային համակարգն է, անկախ նրա մասնագիտական կարողություններից»:
25.05.20թ. «Ատենախոսության խնդիրները նախկին համակարգից եկած պրոբլեմներ են, որոնք բուհին սթրեսի են ենթարկում»:
Չէ, լո՞ւրջ: Այն, ինչ պնդում էի ամիսներ շարունակ, որ ամբողջական, խորքային հետազոտությունս չի կարելի նսեմացնել համակարգի օբյեկտիվ և ոչ էական խնդիրներին հղում կատարելով, միայն հիմա՞ պարզ դարձավ, երբ հերթը փոխնախարարի «մտերիմին» (հենց իր խոսքերով) հասավ: Իսկ առանց հասկանալու ու խնդիրը պատկերացնելու ավել-պակաս արտահայտություններով խոսելու և գործելու համար ոչ ոքից ներողություն խնդրելու կարիք այժմ չկա՞: Արժեքային համակա՞րգ է փոխվել, թե՞ ի սկզբանե կեղծ, չմտածված հայտարարություններ էին:
Ես, իհարկե, դատից հետո կասեմ, թե որքան անհեթեթ էին այդ խոսքերն ու գործողությունները, բայց այսքանից հետո գոնե սխալն ընդունելու համարձակություն էլ չկա՞:
Եվ խնդիրը բնավ ամիսներ ուշացած ու մրցույթից մի քանի օր առաջ հանրային ճնշմամբ պարտադրված հնարավոր հրաժարականը չէ, այլ՝ մոտեցումների և գործողությունների տարբերությունը: Բա երբ հանրային պաշտոնյան իր «մտերիմի» նկատմամբ փաստացի տարբերվող բարենպաստ վերաբերմունք է ցուցաբերում, դա ի՞նչ է: Ես բազմիցս նշել եմ, որ դա համարում եմ ուղղակի հովանավորչություն:
Սպասում եմ խոսքերիս հետ կապված սուտ մատնության վերաբերյալ հաղորդմանը»:
ԿԳՄՍ նախարար.21.08.19թ. «…Ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը… Ամենակարևորը որոշակի…
Gepostet von Ruben Hayrapetyan am Montag, 25. Mai 2020