Բաժիններ՝

«Քովիդ-19-ի տարածման արագության նվազում Հայաստանում դեռ տեղի չի ունենում». Արմեն Եղիազարյան

Էկոնոմիկայի նախկին նախարար (1993-1995 թթ.), Բանկերի միության նախկին նախագահ, տնտեսագետ Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քովիդ-19-ի տարածման արագության նվազում Հայաստանում դեռ տեղի չի ունենում: Մայիսի 23-ի դրությամբ այն կազմել է 5.4 %, ինչը վերջին 6 օրերի միջին 5.5 % մակարդակին է, և հակասում է արագության նվազման համաշխարհային տենդենցին, որը մայիսի 23-ի դրությամբ կազմել է 1.9%:

Մեզ մոտ այն ներկայումս արդեն ավելի բարձր է, քան Քովիդ-19-ի տարածման մեծ արագություն ունեցող Բրազիլիայում՝ 4.8 %, և Հնդկաստանում՝ 5%: Երեկ հրապարակված կանխատեսումն արդեն հնացել է՝ չնայած մայիսի 23-ի իրական թվերին բավականին լավ մոտենալուն (99.8% իրականին մոտ վարակվածների կանխատեսելի թվաքանակ, մահերի թիվ՝ 100%, առողջացածների թիվ՝ 97.7 %):

Վերջին 6 օրերի միջինով կանխատեսման չափորոշիչները հետևյալն են՝ տարածման արագություն՝ 5.5%, մահացածության մակարդակ՝ 4.8%, առողջացման արագություն՝ 7.2%: Կախված այն բանից, որ առողջացման արագությունը նախորդ կանխատեսման համեմատությամբ ցածրացել է, համավարակի կանխատեսելիության տևողությունն ավելացել ու կազմում է 48 օր՝ մայիսի 23-ից հաշված:

Համավարակի ավարտին հիվանդների կանխատեսելի թվաքանակը կկազմի 88 000 մարդ (երկրագնդի ողջ բնակչության 2.97%), մահացածների թիվը՝ 783 կամ ողջ բնակչության 0.026 %-ը:

Համեմատության համար բերենք համաշխարհային և որոշ երկրների կանխատեսման օրինակներ մայիսի 23-ի դրությամբ: Ընդհանուր առմամբ աշխարհում, առանց Չինաստանի և Հարավային Կորեայի, համավարակի կանխատեսումային տևողությունը 37 օր է, հիվանդացածների թիվը՝ 20 միլիոն կամ ամբողջ բնակչության 0.31%-ը, մահացածների թիվը՝ 852 000 կամ 0.013 %:

ԱՄՆ-ում համավարակի կանխատեսումային տևողությունը 77 օր է, հիվանդացածների թիվը՝ 4560 հազար կամ ամբողջ բնակչության 1.38%-ը, մահացածների թիվը՝ 222 000 կամ 0.067%:

Ռուսաստանում համավարակի կանխատեսումային տևողությունը 25 օր է, հիվանդացածների թիվը՝ 671 000 կամ ամբողջ բնակչության 0.46%-ը, մահացածների թիվը՝ 9300 կամ 0.0063%:

Բելառուսում համավարակի կանխատեսումային տևողությունը 25 օր է, հիվանդացածների թիվը՝ 68 000 կամ ամբողջ բնակչության 0.72%-ը, մահացածների թիվը՝ 323 կամ 0.0034%:

Իտալիայում համավարակի կանխատեսումային տևողությունը 28 օր է, հիվանդացածների թիվը՝ 248 800 կամ ամբողջ բնակչության 0.41%-ը, մահացածների թիվը՝ 36 200 կամ 0.06%»:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս