Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում՝
Մայիսի 25-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 25-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև 26-29-ի ցերեկը կբարձրանա 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մայիսի 25-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է նաև քամու ուժգնացում՝ 20-22 մ/վրկ։ Մայիսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի մայիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.50C (1994 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 7.00C (2002 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 19.00C