Վթար Գայի պողոտայում
Մայիսի 25-ին, ժամը 00։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Subaru» (վարորդ՝ Արտյոմ Ս․, ծնված 1983 թ․) և «Toyota Corolla» (վարորդ՝ Նարեկ Ն․, ծնված 1995 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։