Բաժիններ՝

«Ֆեյսբուքում մեղադրանքներ են հնչում դիմակ չկրելու համար և առաջարկում պատժել ոչ միայն՝ Ձեզ, այլև՝ ինձ». Վլադիմիր Վարդանյանը՝ Գևորգ Պետրոսյանին

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի, Շաքե Իսայանի, Ջանիբեկ Հայրապետյանի և Արայիկ Աղաբաբյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկում են լրացում կատարել  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում:

Գևորգ Պետրոսյանը, թերևս միակը, քննարկման սենյակում դիմակ չէր կրում, ինչի համար հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դիմելով պատգամավորին՝ ասաց.

«Պարոն Պետրոսյան, գիտեք, արդեն Ֆեյսբուքում մեղադրանքներ են հնչում առ այն, որ ես չեմ ապահովում դիմակների առկայությունը հանձնաժողովի անդամներին, և առաջարկում են  պատժել ոչ միայն՝ Ձեզ, այլև՝ ինձ»:
Արձագանքելով՝ Գևորգ Պետրոսյանն ասաց. «Հասկանալով, որ ժողովուրդը հետևում է, դրա համար չպատասխանեմ»:

Հիշեցնենք, որ պատգամավորները նախագծով առաջարկում են  պատվի, արժանապատվության կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վարույթն ընդգրկել ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Հատուկ հայցային վարույթներ» ենթաբաժնում: Նաև սահմանել հստակ ժամկետ նման վարույթով գործերի քննության համար, քանի որ, ըստ նախագծի հեղինակների, նման գործերն իրենցից ապացուցողական բարդություն չեն ներկայացնում:

Նշենք, որ հանձնաժողովում քննարկելուց  և մեկից ավելի անգամ քվեարկելուց հետո, նախագիծն ի վերջո մերժվեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս