Բաժիններ՝

«Մի՛ փորձեք Քաջարանը դարձնել քաղաքական խաղերի ու ոստիկանության կամայականությունների թատերաբեմ». Քաջարանի համայնքապետարան

Քաջարանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել.

«Միˊ փորձեք Քաջարանը դարձնել քաղաքական խաղերի ու ոստիկանության կամայականությունների թատերաբեմ

Դատապարտում ենք Քաջարան համայնքի բնակիչների նկատմամբ կիրառված ապօրինությունները, աշխատավոր քաջարանցու հարկերից սնվող ոստիկանության բռնությունն ու խոշտանգումը քաղաքացու նկատմամբ:

Իրազեկում ենք համապատասխան մարմիններին, որ պահանջատեր ենք մեր քաղաքացիների ոտնահարվող իրավունքներին և արժանապատվությանը:

Կոչ ենք անում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, իրավապաշտպան կազմակերպություններին, փաստաբանական գրասենյակներին իրավական գնահատական տալ Քաջարանում կատարվող ապօրինություններին ու կամայականություններին:
Քաջարան համայնքի ավագանի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031