ՀՀ Առողջապահության նախարարը ներողություն է խնդրել վրացի իր գործընկերներից․ РИА Новости

Yerkirmedia.am. Վրաստանում՝ COVID-19-ի դեմ պայքարում, հակահամաճարակային թույլ եւ առողջապահության վատ համակարգի մասին, Հայաստանի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունից հետո Հայկական կողմը՝ դիվանագիտական կապերի միջոցով  պաշտոնական Թբիլիսիին է փոխանցել իր ափսոսանքը։ Այս մասին գրում է РИА Новости-ին, մեջբերելով Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի խոսքերը:

Ավելի վաղ Հայաստանի առողջապահության նախարար Թորոսյանը հայտարարել էր, որ Վրաստանում ընդունված եւ մինչ օրս COVID-19-ի դեմ պայքարում գործող սահմանափակումներն ավելի արդյունավետ են եղել, քան Հայաստանում, սակայն այդ ամենը վատ հետեւանքների է հանգեցրել՝ սկսած ապրանքների գնաճից մինչև՝ ազգային արժույթի տատնում: Նրա խոսքով՝ Վրաստանում հակահամաճարակային համակարգն ու առողջապահությունը տարբերվում են հայկականից։

Նշվում է, որ ավելի վաղ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ծերցվաձեն լրագրողներին հայտնել էր, որ բարձրաստիճան պաշտոնյան չպետք է նման հայտարարություն անի առանց որեւէ հիմնավորման և պետք է ներողություն խնդրի դրա համար: Ծերցվաձեն Թորոսյանին նաեւ հրավիրել է Վրաստան, որպեսզի ցանկության դեպքում անձամբ ուսումնասիրի երկրի փորձը COVID-19-ի դեմ պայքարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031