Բաժիններ՝

Թուրքիայում աշնանը զբոսաշրջիկների հոսք են կանխատեսում

Թուրքիայի Ճամփորդական կազմակերպությունների միության նախագահ Ֆիրուզ Բաղլըքայան խոսել է երկրում զբոսաշրջության ընդհանուր վիճակից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Նա կարծում է, որ Թուրքիայում զբոսաշրջիկների հոսք կարող է սկսվել միայն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Չնայած հունիսի կեսերից արդեն նախատեսվում է վերականգնել միջազգային չվերթները, այնուամենայնիվ, թուրք պաշտոնյան նշում է, որ սկզբնական շրջանում թռիչքներն ավելի շատ բիզնես ուղղվածություն կունենան և միայն սեպտեմբերից հետո զբոսաշրջիկներն ակտիվ կերպով կժամանեն Թուրքիա։

Սակայն զբոսաշրջության բնագավառում մինչկորոնավիրուսյան շրջանի ակտիվությունը, ըստ Ֆիրուզ Բաղլըքայայի, կարող է վերականգնվել միայն 2021 թվականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031