
Վթարի ենթարկված մեքենաների վարորդները մահացել են

Մայիսի 21-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 54-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-2411» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074-ի» 46-ամյա վարորդ Գոռ Զաքարյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ «ԳԱԶ-2411-ի» 62-ամյա վարորդ Հովիկ Ներսիսյանը մահացել է հիվանդանոցում:
Կատարվում է քննություն։