Բաժիններ՝

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 138, մահվան՝ 1 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 3175 է, մահվան դեպքերինը՝ 45

Հայաստանում մայիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի:

Վարակվածների ընդհանուր թիվը 3175 է, մահացածների թիվը՝ 44:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 49 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1267, փաստացի բուժվողներինը՝ 1852: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 30397 քաղաքացի:

Եվս 2 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 12 է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս