
Ադելի մարզիչը պատմել է երգչուհու մարզումների մասին

Բրիտանացի երգչուհի Ադելի մարզիչ Փիթ Գերասիմոն պատմել է, թե ինչպես է աստղը կարողացել նիհարել 45 կգ: Մարզման մանրամասներով Փիթը կիսվել է Ինստագրամի իր էջում:
Գերասիմոն նշել է, որ Ադելը, առաջին հերթին, պարզապես ցանկանում էր իրեն ավելի լավ զգալ, բարելավել իր առողջությունը հղիությունից հետո: Նա չէր ձգտում լինել «սուպերնիհար»:
«Նրա կյանքում անձնական մեծ փոփոխություններ տեղի ունեցան: Բնական է, որ փոփոխությունների հետ եկավ նաև աշխարհայացք: Նա բարելավեց սննդակարգը և սկսեց զբաղվել ֆիզիկական վարժություններով: Ես հպարտ և ուրախ եմ նրա համար»,- ասել է մարզիչը՝ նկատի ունենալով Ադելի և ամուսնու ամուսնալուծությունը:
Գերասիմոն հավելել է, որ երգչուհին մարզվել է նույնիսկ այն ժամանակ, երբ պատրաստվում էր շրջագայություններին, և նրա ժամանակացույցը շատ խիստ էր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը