Mercedes-ը ռեկորդային տուգանք է ստացել Հարավային Կորեայում
Հարավային Կորեայում Mercedes-Benz-ին, Porsche-ին և Nissan-ին կտուգանեն ռեկորդային գումարով: Այս մասին հայտնում է Xinhua լրատվական գործակալությունը:
Ավտոմեքենաները կեղծել են դիզելային մեքենաների արտանետումների ցուցանիշները: Միևնույն ժամանակ՝ Mercedes-Benz-ի տուգանքի չափը ռեկորդային է: Ընկերությունը ստիպված կլինի վճարել 63.4 միլիոն դոլար:
2012-2018 թվականների ընթացքում գերմանական ավտոարտադրողը կեղծել է իր մեքենաների վնասակար արտանետումների մասին տվյալները: Ցանկում ներառված են 12 մոդելների 37 հազար մեքենա:
C 200 d, GLC 220 d 4MATIC, GLC 250 d 4MATIC և ML 250 BlueTEC 4MATIC մոդելները 13 անգամ ավելի շատ են արտանետում վնասակար մասնիկներ, քան պահանջվում է ստանդարտով:
Porsche-ն և Nissan-ը կվճարեն համապատասխանաբար 817.3 և 735.6 հազար դոլար տուգանք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը