Գլխավոր դատախազությունում ուսումնասիրում են ԱԺ ծեծկռտուքի կադրերը
Հայաստանի գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Ազգային Ժողովում առավոտյան տեղի ունեցած ծեծկռտուքը: Այս մասին 168.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրին Գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում ծեծկռտուք էր սկսվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։
Ծեծկռտուքին միջամտել էին ԱԺ պատգամավորները և Կառավարության անդամներից փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Ծեծկռտուքի կադրերից երևում է, թե ինչպես են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը թիկունքից հարվածում Էդմոն Մարուքյանին: