Կառավարությունը ՏՏ ոլորտի տնտեսվարողներին առաջարկում է աջակցություն դրամաշնորհների և համաֆինանսավորման տեսքով

Կառավարությունը մայիսի 7-ին հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումների ծրագիրը, որով առաջարկվում է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսվարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը, ինչպես նաև խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանը և առևտրայնացմանը։

Միջոցառման շահառու կարող են դառնալ բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսվարողները, որոնք՝

  • համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշերին,
  • հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ,
  • հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից։

Նախագծով աջակցություն կտրամադրվի դրամաշնորհների տեսքով:

10 մլն դրամ դրամաշնորհ կտրամադրվի վերջին 2 տարում ՀՀ-ում գրանցված և պրոդուկտներ ստեղծող տնտեսվարողներին:

 20 մլն դրամ կտրամադրվի 2 տարուց ավելի ՀՀ-ում գրանցված և ծառայություններ մատուցող տեխնոլոգիական ընկերություններին, որոնք պատրաստ են մշակել պրոդուկտներ:

100%-ի չափով համաֆինանսավորում, սակայն ոչ ավելի, քան 30.0 մլն ՀՀ դրամ կտրամադրվի այն ընկերություններին, որոնք կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս