Աննախադեպ ծավալի աշխատանքներ են իրականացվում. Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար
Քաղաքաշինության կոմիտեի պատվերով իրականացվում են թվով 74 մշակութային և կրթական, մարզական նշանակության նախագծային աշխատանքներ, ԿԳՄՍ նախարարության հետ ունեցած քննարկումների արդյունքում էլ պարզ դարձավ, որ նախարարությունը պատրաստ է ևս 30-ից ավելի օբյեկտների նախագծային աշխատանքներ պատվիրել, և արդյունքում ընդհանուր առմամբ ունենք 111 կրթամշակութային օբյեկտների նախագծահաշվարկային աշխատանքներ, որոնցից 90-ի շինարարության մրցույթները կհայտարարի Քաղաքաշինության կոմիտեն, իսկ մնացած 21-ինը՝ ԿԳՄՍ նախարարությունը: Այսօր Կառավարության նիստի ընթացքում զեկուցեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը՝ իրականացվող կապիտալ աշխատանքների 2020 թվականի ծավալը համարելով աննախադեպ:
Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ շատ կարևոր է, որ այդ աշխատանքներն ընթանան արագ, քանի որ դրանք երկրի տնտեսության համար ունենալու են էական նշանակություն:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ հավելեց, որ նախարարությունն արդեն ունի 5 միլիարդ դրամի նախագծահաշվարկային փաստաթղթեր, և պատրաստվում են մրցույթների հայտարարմանը:
Մանրամասները՝ տեսանյութում