
Բունդեսլիգան կարող է վերսկսվել մայիսի 15-ին

Գերմանիայի առաջնությունում մրցաշրջանը կարող է վերսկսվել մայիսի 15-ին: Այս մասին գրում է Goal.com Germany-ն: Գերմանիայի ֆուտբոլի լիգան (DFL) այս ամսաթիվն իրատեսական է համարում, բայց ամեն ինչ կախված է Գերմանիայի կառավարության որոշումից:
Սկզբնապես, DFL-ը պատրաստ էր վերսկսել մրցաշրջանը մայիսի 9-ին, սակայն կառավարությունը հետաձգել էր լիգան վերասկսելու որոշումը մինչև հաջորդ շաբաթ: Կանցլեր Անգելա Մերկելը և դաշնային նահանգների ղեկավարները հինգշաբթի հանդիպում են անցկացրել՝ կորոնավիրուսի ազդեցությունը երկրի վրա քննարկելու համար:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 6-ին: Մերկելը նշել է, որ այդ օրը կառավարությունը հստակ որոշումներ կկայացնի դպրոցների, մանկապարտեզների և սպորտային միջոցառումների վերաբերյալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը