«Փաշինյանը, ով ամեն պատեհ ու անպատեհ առիթով խոսում է, այս անգամ լռեց». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաշինյանական քարոզչամեքենան շաբաթ-կիրակի որոշել է, թե ինչպես հակադարձի դեսպան Մինասյանի փաստարկներին:
Ռեժիմը, դմփ-դմփ-հուի ժանրին հավատարիմ, միաբերան պնդում է, թե իրենց սրտի վարչապետն անհնար է գործարք առաջարկեր: Այստեղ են ասել՝ իյա իրո՞ք…
Նախ, դեռ ամիսներ առաջ գեներալ Վանեցյանը հայտարարեց Փաշինյանի հանձնարարությամբ դեսպան Մինասյանի հետ հանդիպելու փաստի մասին: Փաշինյանը, ով ամեն պատեհ ու անպատեհ առիթով խոսում է, այս անգամ լռեց:
Հարգելիներս, բա հարցնեիք ձեր «վոժդին», թե այդ ի՞նչ նպատակով էր միջնորդավորված հանդիպումը այսօր արդեն իր կողմից քարկոծվող դեսպանի հետ:
Եվ երկրորդ. կարիք կա՞ հիշեցնելու ձեր ռեժիմի ապօրինությունները: Սիրով կօգնեմ Ձեզ այդ հարցում. ԱԺ պաշարում, դատարանների շրջափակում, Սահմանադրական դատարանի դատավորների վրա ճնշում, Արցախի հերոսների ապօրինի կալանավորում ու սարքած գործեր… վկան հայտնի ձայնագրությունները) եւ այդպես շարունակ:
Մի աղմկեք, երբեմն լռությունն ավելի շահեկան է: Իսկ եթե ասելիք կա, ձեր սրտի վարչապետին հորդորեք, թող ինքը պատասխանի, Լավրովին էլ չմոռանա արձագանքել»: