Բաժիններ՝

Մինչև մայիսի 10-ը Մոսկվայից դեպի Հայաստան չվերթ չի նախատեսվում. դեսպանատուն

Ի պատասխան այս օրերին քաղաքացիներից ստացված ավելի քան 3000 հարցումների՝ հայտնում ենք, որ մինչև մայիսի 10-ը Մոսկվայից դեպի Հայաստան չվերթ չի նախատեսվում։

Նշենք, որ հնարավոր չվերթի կազմակերպման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ Ժամկետի վերաբերյալ առավել հստակ տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք։

Պատասխանելով նաև քաղաքացիների կողմից բարձրաձայնվող բնակարանային վարձավճարների տրամադրման/փոխհատուցման վերաբերյալ հարցերին՝ նշենք, որ դեսպանությունը ցանկացած աջակցության տրամադրման հարցում ելնում է առկա հնարավորություններից, մինչդեռ նման օժանդակության տրամադրումը, ցավոք, այդ հնարավորությունների շրջանակից դուրս է։

Կրկին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին։

||| Ի պատասխան այս օրերին քաղաքացիներից ստացված ավելի քան երեք հազ․ հարցումների՝ հայտնում ենք, որ մինչև ս/թ․ մայիսի…

Gepostet von Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն am Samstag, 2. Mai 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս