
Երկրպագուները չեն ճանաչել «Ընկերներ» սերիալի աստղին

Հայտնի «Ընկերներ» սիտքոմի երկրպագուները չեն ճանաչել սերիալի դերասաններից մեկին: Աստղի լուսանկարները պապարացիներն արել են Լոս Անջելեսի փողոցներում, գրում է The Sun-ը:
Լուսանկարներում Մեթյու Փերին է, ով սերիալում մարմնավորել է Չենդլեր Բինգին: Գիրացած 50-ամյա դերասանը հոգնած և չխնամված տեսք է ունեցել:
Համացանցում «Ընկերներ» սերիալի երկրպագուները խոստովանել են, որ անմիջապես չեն ճանաչել դերասանին: Օգտատերերը նշել են նաև, որ նա թախծոտ և անհանգստացած տեսք ունի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը