Բաժիններ՝

Բացահայտվել են ավտոմեքենայի կողային հայելիներ գողանալու հանցադրվագներ

Ապրիլի 13-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում ավտոմեքենայից կատարված գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Գողացել էին Գալշոյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդեսի» կողային հայելու ապակին և թափարգելի երեսպատիչը:

Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ Նոր Նորքի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ապրիլի 28-ին հաջողվեց պարզել, որ գողությունը կատարել է ապրիլի 24-ին այլ գողության համար բերման ենթարկված 24-ամյա երիտասարդը։

Ձեռնարկված միջոցառումներով ոստիկանները պարզեցին, որ երիտասարդը նաև այլ գողություններ է արել։ Ապրիլի 3-ին Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդեսի» կողային հայելիներն էր գողացել, ապրիլի 6-ին՝ Գայի պողոտայի, իսկ ապրիլի 9-ին՝ Ավան Առինջի 1-ին միկրոշրջանի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդեսների» կողային հայելիները:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս