![](/banners/BeFunky-design.jpg)
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ Ասադին՝ Սիրիայի Ազգային տոնի առթիվ
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/armen-sargsyan-1.jpg)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին՝ Ազգային տոնի կապակցությամբ:
Ընդգծելով հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Դրա ցայտուն դրսևորումն էր Սիրիայի ժողովրդի ցուցաբերած սրտացավությունը և հոգատար վերաբերմունքը տասնյակ հազարավոր հայ փախստականների նկատմամբ Հայոց ցեղասպանության օրերին, որի պաշտոնական ճանաչման ու դատապարտման մասին Սիրիայի Ժողովրդական ժողովի հայտարարությունը երախտագիտությամբ ընդունվեց ողջ հայության կողմից»: