«Տեղի չտա՛ք լարովի դերասաններին և մարիոնետկաներին. բոլորը ստանալու են իրենց պատիժները». Ալեն Սիմոնյան

«Այսօր տարբեր ուղղություններով լայնածավալ հարձակում է սկսվել իշխանության, անհատների, քաղաքական գործիչների նկատմամբ և այս ամենը կապված է այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում նաև Ազգային ժողովում և կապված է ապօրինի գույքի բռնագանձման, գովազդների մասին օրենքի, ինչպես նաև քրեական գործերի հետախուզումների հետ, որոնք հայտարարվում են նախկին հայտնի կարկառուն գործիչների նկատմամբ»:

Այսօր Ազգային ժողովում «ԵԱՏՄ մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ՝ հարակից զեկուցողը  պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի ելույթից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ով մտքերի փոխանակության համար հերթագրված միակ պատգամավորն էր։

ԱԺ փոխնախագահը թեմային չառնչվող իր ելույթում նաև կոչ արեց  ժողովրդին տեղի չտալ, իր բնորոշմամբ, այդ հարձակումներին և կոնտեքստից կտրված նյութերին:

«Այսօր այս ամենը արվում է մի բանի նպատակով, որ այս իրավիճակը օգտագործեն իշխանությանը վարկաբերելու նպատակով և ներկայացնեն այն ամենը, ինչն իրականության մեջ գոյություն չունի: Կրկին դիմում եմ ձեզ, ես գիտեմ, որ դուք ամեն ինչ շատ լավ հասկանում եք, տեղի չտալ այդ կոնտեքստից կտրված նյութերին, բառակապակցություններին, այն լարովի դերասններին, մարիոնետկաններին, որոնց որ Միքայել Մինասյանի հեռուստաալիքներով, կայքերով, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ֆեյքերի և մնացած բոլոր այն մարդկացով վարձրատրվում են Հայաստանի հանրապետությունից գողացված փողերով, որպեսզի այն մնթոլորտը ստեղծեն, որոնք փորձում են ստեղծել:

Իշխանությունը նույնն է, եղել է, կա և մնալու  է նույնը, եղել է ՀՀ ժողովրդի մի մասը և մնալու է մի մասը, իսկ այն բոլոր մարդիկ, որոնք, որ գողացել են, հանցագործություն են արել, պատժվելու են: Հաճախ խոսել եք սրա մասին, ասել եք՝ ուժեղ գործելու ժամանակն է, այդ գործողությունները կատարվել են և կատարվելու են, կասկած չլինի,  բոլորը ստանալու են իրենց արժանի պատիժները: Շնորհակալություն»,- ԱԺ ամբիոնից իր ելույթն ավարտեց Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս