Հայաստանը 13, 5 մլն եվրո վարկ կվերցնի 25.5 տարի մարման ժամկետով

Այսօր Ազգային ժողովը քննարկեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2019թ կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի վարկային համաձայնագիրը»:

Այս վարկային համաձայնագրով ՎԶՄԲ-ը ՀՀ-ին կտրամադրի վարկ՝ 13,400,000 եվրո գումարի չափով:

Կվերականգնվեն շուրջ 61 կմ երկարությամբ լրացուցիչ ճանապարհներ՝ ծրագրի շրջանակներում վերականգնված ճանապարհների ընդհանուր երկարությունը հասցնելով մոտ 450 կմ-ի:

Վարկի մարման ժամկետը 25.5 տարի է, որից արտոնյալ ժամկետը` 14.5 տարի, տոկոսադրույքը՝ լողացող՝ 6-ամսյա, պարտավորության վճար՝ 0.25%, հաշվարկվում է վարկի չօգտագործված գումարի նկատմամբ, միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25%-ի չափով, վարկի սպասարկման գծով վճարումները կատարվելու են կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին եւ նոյեմբերի 15-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս