Բաժիններ՝

Արամ Ա կաթողիկոսը հորդոր և գնահատանքի խոսքեր է հղել հայ հոգևորականներին

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը հորդոր և գնահատանքի խոսքեր է հղել հայ հոգևորականներին։ Խոսքը ներկայացված է Արամ Ա կաթողիկոսի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում։

«Այսօր ավելի քան երբևէ Հայ Եկեղեցին պետք է ժողովրդի հետ լինի` հոգևոր սնունդ հայթայթելով, կարիքավորներին օգնելով և ժողովրդին ծառայելով։ Սա է հայ հոգևորականի կոչումը։ Դուք, սիրելի հոգևոր հայրեր, այս ոգով եք թրծվել Անթիլիասում և կոչումի խորը գիտակցությամբ եք ծառայում։ Մոտիկից հետևում ենք ձեր հովվական աշխատանքներին։ Բարձր ենք գնահատում ձեր ծառայողական նվիրումը։ Թող մեր Տեր Քրիոստոսը վարձահատույց լինի ձեզ։ Աղոթեք մեր ժողովրդի զավակների համար»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս