ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն այսօր ԱԺ-ոմ խորհրդարանական հայտարարարությունների ժամին շեշտեց, որ չի դիմում այն քաղաքացիներին, որոնք արտակարգ դրության պայմաններում չեն կարող մնալ տանը, քանի որ իրենց հանապազօրյա հացը վաստակելու համար ստիպված են գնալ աշխատանքի:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Այսօր ԱԺ-ում խորհրդարանական հայտարարությունների ժամին, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին, նշեց, որ Հայաստանը միայնակ դիմակայում է այս գլոբալ մարտահրավերին, որը քննություն է պետության, պետականության և ժողովրդի համար, և հավատացած է, որ այդ քննությունն արժանապատվորեն հանձնելու են:
Մարտի 24-ին, ժամը 15:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի և «Բարսելոնա»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը կարիերան կարող է շարունակել Անգլիայում:
Գործակալ Անդրե Կյուրին, ով Բրազիլիայում աշխատում էր «Բարսելոնայի» համար, վարակվել է կորոնավիրուսով:
Մոտավորապես մեկ ամիս առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել էր Կառավարությանը՝ առաջարկելով համաներմամբ հանդես գալ 27 տարին լրացած, Զինված ուժերում չծառայած և հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ: Ավելի քան 3500 ՀՀ քաղաքացի գտնվում է արտերկրում, և այս առաջարկության նպատակն էր, որպեսզի մենք համաներման միջոցով դեպի երկիր ներգաղթ ապահովենք:
«Նախարարությանը հիմնականում հաջողվեց այս մեկ շաբաթվա ընթացքում ապահովել հարթակներ և համագործակցություն՝ հեռավար կրթություն իրականացնելու համար: Մենք հիմա ամփոփում ենք, թե ինչ ծավալներով է ներգրավվածությունը, մեզ համար երեկ շատ հետաքրքիր թիվ եկավ՝ մարզերից մեկում 88 տոկոս ներգրավվածություն կա»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հեռավար ուսուցման արդյունքներին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին:
Եթե նախկինում ասում էին՝ «Արջը 7 երգ գիտի, 7-ն էլ՝ մեղրի մասին», ապա այսօր բոլորս պետք է խոսենք կորոնավիրուսի համաճարակի մասին, որն ամբողջ մոլորակում դարձել է լուրջ սպառնալիք:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր քառօրյա նիստում ներկայացրեց «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որտեղ ներառվել են ֆուտբոլային ակումբների առաջարկները:
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարտի 15, 16, 18, 19 և 20 ստատուսներում գրել եմ, թե ի՞նչ պետք է անել կորոնավիրուստ դեմ արդյունավետ պայքարելու համար։ Իշխանություննները չնկատելու են տալիս կամ նույնիսկ չեն հասկանում։ Այն, ինչ ասված է այդ ստատուսներում՝ պետք է 100% իրականացնել։
«Դիմակների համաշխարհային գները կտրուկ բարձրացել են և ձեռք բերված դիմակի գները ևս թանկ են եղել։ Ինչ վերաբերում է Չինաստանից ներկրվող խմբաքանակին, ապա այն երկու օրվա ընթացքում կհասնի Հայաստան։ Դիմակների գներն ամեն օր տատանվում են միջազգային շուկայում։ Եվ տնտեսվարող սուբյեկտի համար ռիսկային է ներմուծել Հայաստան»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
ՀՀ այն քաղաքացիներին, որոնք կցանկական Լիտվայում հաստատված կարանտինի պայմաններում վերադառնալ Հայաստան, կարող են կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ՝ վերադառնալու միջոցները և ճանապարհը քննարկելու հանար:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 332 հազարը:
168.am-ն Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսնակ Արեգ Քոչինյանից փորձեց ճշտել՝ արդյո՞ք Արմեն Գրիգորյանի Արցախ գործուղվելը կապված է մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ, և արդյո՞ք նախատեսված է քննարկում Արցախում կորոնավիրուսի կանխարգելման համար ստեղծված աշխատանքային խմբի հետ:
Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպք։
«Մենք ուղիղ կապի մեջ ենք ալյուրի խոշոր արտադրողների հետ և իրենց մոտ թանկացում չի եղել։ 1-2 դրամ մի քանի տեսակի ալյուրի գնի մեջ թանկացել է՝ կապված նոր ձեռք բերված ցորենի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ վստահեցնելով, թե ալյուրի գնի վերաբերյալ բողոքներին անմիջապես արձագանքում են։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եվ լրացումներ կատարելու մասին» օրենքները:
Կա հայտնի ասացվածք այն մասին, որ իսկական ընկերոջը դժվար պահին են բացահայտում: Այսօր այդ մասին գրեթե բացահայտ են խոսում Իտալիայում, երբ պարզ դարձավ, որ ծանր վիճակում գտնվելու ժամանակ առաջինն իրենց ձեռք մեկնեցին ոչ թե ֆրանսիացիներն ու գերմանացիները, այլ չինացիներն ու ռուսները: Այս օրերի իտալացիների ֆեյսբուքյան գրառումները հենց դրա մասին են:
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան այսօր լրագրողների հետ հանդիպմանը ևս մեկ անգամ հորդորեց քաղաքացիներին խուճապային գնումներ չկատարել, քանի որ, ըստ նրա՝ պարենի և ոչ պարենային առաջնահերթության առկա պաշարների առումով խնդիր չկա․
Երևանի քաղաքապետարանի և «Լը Լաբողատուաղ Սեղվիե» (Ֆրանսիական «Սեղվիե» դեղագործական ընկերություն հայաստանյան ներկայացուցիչ) ընկերության միջև հաստատված համագործակցության շնորհիվ Երևանի քաղաքապետարանին տրամադրվել են բժշկական դիմակներ, ձեռնոցներ, քլորի ախտահանիչ լուծվող հաբեր և ձեռքերի ախտահանիչ սփրեյներ:
Կադաստրի կոմիտեն հորդորում է քաղաքացիներին օգտվել առցանց ծառայություններից:
Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը խորհուրդ է տալիս վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումները գանգատարկել (բողոքարկել) կամ դրանցով նշանակված տուգանքների վճարումը տարաժամկետել առցանց եղանակով՝ առանց ճանապարհային ոստիկանություն ներկայանալու։
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է լինեն էներգախնայող:
ՀՅԴ-ն` կառավարությանը ներկայացված առաջարկությունների փաթեթի մասին. ՈԻՂԻՂ
Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։
Մարտի 24-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-ին և 28-ին հատկապես հյուսիսային շրջաններում, 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Չինաստանի Հուբեյ նահանգի կենտրոն համարվող Ուհան քաղաքում, որը պանդեմիա որակված վարակի էպիկենտրոնն է, կյանքը վերադառնում է բնականոն հուն: