«Զգում եմ, որ ապաքինվում եմ կորոնավիուսից»․ «Արսենալի» մարզիչ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է կորոնավիրուսից վերականգնվելու մասին:
«Հիմա ինձ հետ ամեն ինչ լավ է, ես զգում եմ, որ ապաքինվել եմ: Երեք-չորս օր տևեց, որպեսզի ախտանիշները վերանան:
Ես սկսեցի շատ ավելի լավ զգալ, ավելի շատ էներգիա ունեմ: Եվ հիմա ես իսկապես շատ լավ եմ զգում:
Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ: Երեքշաբթի կեսօրին ես ինձ լավ էի զգում և գնացի բժշկի, բայց նա այնտեղ չէր:
Մարզվելուց հետո նրանք ինձ զանգահարեցին տնօրենների խորհրդից, երբ ես մեքենա էի վարում: Ինձ ասացին, որ «Օլիմպիակոսի» նախագահ Էվանգելոս Մարինակիսի թեստը դրական արդյունք է տվել, և բոլորը, ովքեր կապի մեջ էին, վտանգի տակ էին:
Ես նրանց ասացի, որ լավ չեմ զգում: Եվ մենք հայտնվեցինք մի իրավիճակում, երբ մեր խաղացողներից շատերը կապի մեջ էին «Օլիմպիակոսի» ֆուտբոլիստների հետ:
Հաջորդ օրը մենք խաղ անցկացրինք «Մանչեսթեր Սիթիի» դեմ և, ակնհայտորեն, շատ մարդկանց ռիսկի ենթարկեցինք՝ առանց որևէ բան ասելու:
Անցած չորեքշաբթի ես անցա թեստը, ուրբաթ օրն ախտորոշվեց հիվանդությունը, և մենք պետք է տեղեկացնեինք Պրեմիեր լիգային, որ իմ թեստը դրական արդյունք տվեց:
Ակնհայտ է, որ բոլորը, ովքեր ինձ հետ կապ էին ունեցել, պետք է կարանտինացվեին, ուստի խաղերը պետք է դադարեցվեին»,- ասել է Արտետան:
Սիրարփի Աղաբաբյան