Բաժիններ՝

Ոստիկանները ժամերի ընթացքում բացահայտեցին սրճեփ սարքից կատարված գողությունը

Մարտի 19-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ Աբովյան քաղաքի սուրճեփ սարքերից մեկից գողություն են արել։

Աբովյանի 3-րդ միկրոշրջանի դեղատներից մեկի հետնամասում ոստիկանները արձանագրեցին, որ կոտրել են սրճեփ սարքի փայտե իրանը, դռան փականները և հափշտակել մետաղադրամներ։

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների շնորհիվ հանցագործությունը ժամեր անց բացահայտվեց։ Գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվեցին Աբովյան քաղաքի 24 և 25-ամյա բնակիչներ։

Նրանք խոստովանել են կատարածը։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031