Բաժիններ՝

Հնարավորություն տրվելու է այցելել դեղատներ, պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, սննդի օբյեկտներ նույնիսկ գյուղատնտետական շուկաներ. Ավինյան

«Վաղվանից սկսած՝ մինչև մարտի 31-ը անձանց տեղաշարժի առումով մենք անցնելու ենք մի փոքր ավելի խիստ սահմանափակումների»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ անձինք, որոնք իրավունք ունեն գտնվելու աշխատավայրում, անպայման ունենալու են հնարավորություն այցելել աշխատանքի վայր՝ իրենց հետ ունենալով անձնագիր կամ այլ անձը հաստատող փաստաթուղթ և մի ձևաթուղթ, որում նշված կլինի, թե անձը ուր է գնալու, որ ժամին է գնալու, այցելության վայրի հասցեն, անվանումը, նպատակը, վերադարձի ակնկալվող ժամը:

«Իհարկե, հնարավորություն տրվելու է առևտրի իրացման վայրեր այցելել՝ դեղատներ, սննդի օբյեկտներ, նույնիսկ գյուղատնտետական շուկաներ, առողջապահական խնդիրներ ունեցող անձինք անպայման հնարավորություն ունենալու են այցելել հիվանդանոցներ, պոլիկլիկաներ և մի շարք այլ հնարավորություններ սահմանված են այս բացառությունների շարքում»,-նշեց փոխվարչապետը՝ տեղեկացնելով, որ բոլոր որոշումներին համաքաղաքացիները կարող են ծանոթանալ gov.am կայքում:

Տ. Ավինյանը նաև նշեց այն նոր գործիքները, որոնք կիրառվելու են կորոնավիրուսի դեմ պայքարի ու կանխարգելման էֆեկտիվության բարձրացման համար.

«Այդ գործիքներից մեկը մի հեռախոսային հավելված է՝ ac19.am դուք հնարավորություն կունենաք անդրոիդ համակարգով աշխատող սարքերի համար ներբեռնել հավելվածը, և ամենակարևոր ֆունկցիան, որը հավելվածում ներդրված է, մի հարցաշար է, որ ձեզ կտա հնարավորինս ճշգրիտ տեղեկատվություն ձեր առողջական վիճակի վերաբերյալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս