
ՀՀ ԱԱԾ-ն ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների այլ գրությունների առձեռն տարբերակով ընդունման գործընթացը

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուս վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումները ժամանակավորապես դադարեցնում են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ-ն:
«Հորդորում ենք ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հասցեագրվող բոլոր փաստաթղթերն ուղարկել առցանց եղանակով՝ «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի»՝ e-request.am կամ էլ-փոստերի միջոցով՝ [email protected], [email protected], ինչպես նաև ծառայության ֆեյսբուքյան պաշտոնական էջին»,- ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ: