Բաժիններ՝

«Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածից բազալտի խճաքար են գողացել

Վերջին օրերին ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ էին ստացվում, որ տարբեր անձինք «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածից տարբեր ծավալներով բազալտի մանրացված խճաքար են գողացել  ու բեռնատար մեքենաներով տեղափոխել իրենց բակ։

Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Թալինի ոստիկանները պարզեցին այդ անձանց ինքնությունը և կարճ ժամանակում հայտնաբերեցին ոչ միայն նրանց, այլև գողոնն ու բեռնատարները։ Դեպքերի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031