![](/banners/BeFunky-design.jpg)
Արման Թաթոյանը Արցախի նախագահի հետ քննարկել է զինծառայողների իրավունքներին առնչվող հարցեր
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1005755.jpg)
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:
Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը և հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր: Առանձին անդրադարձ է կատարվել նաև
զինծառայողների իրավունքներին:
Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը: