
Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է

Դատախազությունը մերժել է «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Միջնորդությունը մերժվել է այն պատճառով, որ քննության ներկա փուլում որևէ այլ խափանման միջոց, այդ թվում՝ անձնական երաշխավորությունը, ի զորու չէ կանխելու մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագիծը և չեզոքացնելու Թավադյանի նկատմամբ դատարանի կողմից կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշմամբ արձանագրված հիմքերը: Ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու հիմքերը և անհրաժեշտությունը բացակայում են»,- նշեց Խաչատրյանը: