Այսօր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահի և ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարություններին՝ նշեց, որ այդ հայտարարություններում եղած կոչն ուղղված է իշխանություններին, ավելին՝ օրվա իշխանություններն օժտված են այնպիսի «շնորհքով», որ ցածր վարկանիշ ունեցող որևէ մեկին կարող են դարձնել հերոս:
Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդի նիստ էր հրավիրել՝ քննարկելու պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում լրագողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությանը, նշելով, որ Ջիանի Բուքիքիոն հղում անելով ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությանը՝ մտահոգություն է հայտնել ՍԴ-ի և վարչապետի ինստիտուտի միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հավելեց, որ ինքն էլ ամբողջությամբ կիսում է այդ մտահոգությունը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու կամ պահելու կասկածանքով:
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը փետրվարի 4-ին ազգին հղած ուղերձում անվստահություն է հայտնել երկրի կառավարությանը: Ելույթը հեռարձակել է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը։
«Մենք պաշտոնապես չգիտենք՝ ինչ գործի շրջանակներում է բերման ենթարկվել Ռուբեն Հայրապետյանը: Նա ինձ հասցրեց փոխանցել միայն, որ իրեն բերման են ենթարկում քրեական ոստիկանություն: Ինձ, 15 րոպե է արդեն, ինչ չի հաջողվում ներս մտնել և իրավաբանական օգնություն ցույց տալ պարոն Հայրապետյանին: Այս պահին «պաշտոնական» պատճառաբանությունը հետևյալն է՝ պետը տեղում չէ, որ անցագիր իջացնի»,- լրագրողների հետ զրույցում ասաց գործարար, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ սա առաջին դեպքը չէ, և ինքը Ոստիկանության ուշադրությունը ուզում է հրավիրել, որ եթե պետը տեղում չէ, ու հնարավոր չէ ապահովել անձանց իրավաբանական օգնությունը, ուրեմն թող օպերատիվ-հետախուզական միջոցառումները կազմակերպեն այն ժամանակ, երբ պետը տեղում է:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում «սառնության շրջանն» ավարտված է: Այդ մասին հայտնել է ԲԵԼՏԱ-ն:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին։ Ուժային կառույցները ամբողջությամբ խամաճիկ են դարձել Նիկոլ Փաշինյանի ձեռքերում։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովենիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տոմաժ Մենցինը (նստավայրը՝ Կիև):
168.am-ի տեղեկություններով՝ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու պատճառը ենթադրյալ 2 ավտոմեքենաներով երթևեկելն է, սակայն ըստ էության, պարզվում է, որ ծանոթներով, երկու մեքենաներով Ռուբեն Հայրապետյանն ու նրան ուղեկցող մեքենան ուղևորվել են նույն վայրը:
Ռուբեն Հայրապետյանին բերման են ենթարկել ՀՀ ոստիկանություն. ՈՒՂԻՂ
Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հրատապ Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողներն առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին»:
Փետրվարի 4-ի և 7-ի ցերեկը, 8-9-ը շրջանների զգալի մասում, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, փետրվարի 7-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի 1-3-րդ փուլերի ախտորոշում ունեցող կանայք հնարավորություն կստանան անվճար բուժում ստանալ «Տրաստուզումաբ» թանկարժեք դեղով:
Հայաստանում ավտոներկրողները լուրջ խնդրի առջև են կանգնած. հազարավոր մեքենաներ են ներկրել, սակայն գնորդ չկա: Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանի կարծիքով՝ հարկավոր էր ժամանակին հաշվի առնել, որ հայաստանյան այս փոքրիկ շուկան չի կարող գնային մեծ ազդեցություն ունենալ Մաքսային միության տարածքում՝ ավտոմոբիլային շուկայի վրա:
Փետրվարի 4-ին, ժամը 11:58-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում ծառն ուժեղ քամու հետևանքով ընկել է Բերդի ԲԿ-ի տանիքին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է որեւիցե վկայության բացակայության մասին, որը կհաստատեր Ուհանի ինստիտուտի լաբորատորիայից 2019-nCoV վիրուսի ի հայտ գալու այն վարկածը, որը շարադրել է The Washington Times թերթը:
«Միանշանակ կիսում եմ ԵԽԽՎ համազեկուցողների անհանգստություններն առ այն, որ Հայաստանում երկու ինստիտուտների՝ Սահմանադրական դատարանի և վարչապետի ինստիտուտի միջև կա լարվածություն: Կարծում եմ՝ սա նորմալ չէ, նաև կարծում եմ, որ սա արդյունքն է այն բանի, որ ՍԴ նախագահն արել է քաղաքական տարբեր հայտարարություններ, որոնք կրում են ընդդիմադիր բնույթ: Այսինքն՝ ՍԴ նախագահը, որը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, անում է քաղաքական հայտարարություններ»:
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում բնակվող Սամվել և Արփիկ Արշակյանների որդու՝ 10-ամյա Ռոմիկի մոտ ախտորոշվել է լեյկոզ և ոսկորների ախտահարում, երեխան գտնվում է ռեմիսիայի շրջանում:
Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իհարկե, ճիշտ և օրենքի պահանջ է ՀԴՄ կտրոն տպելը և, բնականաբար, ցանկացած պետական պաշտոնյա պետք է հետամուտ լինի կտրոնը ստանալուն: Բայց ես համոզված եմ, որ երկրի ապագան իր ներքին ռեսուրսների հաշվին կառուցելու ունակությունն է ցանկացած պետության դարձնում ուժեղ: Ու Հայաստանը բացառություն չէ: Պետք է ունենալ այդ ռեսուրսների ճշգրիտ պատկերն ու արդյունավետ կառավարել:
Փետրվարի 3-ին ԱՀ ոստիկանության ծառայողը հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ Հադրութի շրջանի բնակիչ, 1986թ. ծնված Ա. Գ.-ն հայտնաբերվել է իրենց խոզի գոմում կախված վիճակում:
Ղրիմից Պետդումայի պատգամավոր Ռուսլան Բալբեկը, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե Անկարան չի ճանաչում ՌԴ-ին Ղրիմի վերամիավորումը, նշել է, որ Թուրքիայի ղեկավարը պետք է հանի «խիստ մթնեցված ոսպնյակներով վաշինգտոնյան ակնոցը», ինչից հետո թերակղզում տեղի ունեցող իրադարձություններն ավելի իրատեսորեն կընկալվեն։
ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ասուլիսը՝ ՈւՂԻՂ
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը սկսեց նախորդ դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի փաստաբանների բացակայության և բացակա փաստաբանների նկատմամբ խմբակային դատական սանկցիա կիրառելու հարցերը քննելով:
168 Մամուլի տեսություն
Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսով վարակվածների թվի աճը դանդաղում է:
«Սերը հավիտենական արժեք է: Եթե հավատքն ու հույսը մարդուն պետք է միայն երկրային կյանքի ընթացքում, ապա սերը մեզ անհրաժեշտ է անգամ հավիտենական կյանքում»,- խոսելով կյանքում սիրո կարևորության մասին՝ ասաց ԱՀԹ տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:
«Ադեկվադ» միաբանության անդամներն ակցիա էին իրականացնում Բաղրամյան 26-ի նախագահական նստավայրի դիմաց: Նրանք նավթի տակառներ էին բերել՝ հանձնելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Ոստիկանների հետ զրույցում Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանն ասացին, որ սպասում են՝ նախագահն իջնի ու պատասխանի՝ ընդունո՞ւմ է իրենց բերած նվերը, թե՞ ոչ:
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ենթադրյալ գործակալն Իրանում մահապատժի է դատապարտվել իրանական միջուկային ծրագրի բնագավառում լրտեսության համար: