«Իմ քայլը» խմբակցության խորհրդի նիստը «տեխնիկական պատճառներով» չկայացավ

Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդի նիստ էր հրավիրել՝ քննարկելու պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:

Սակայն խորհրդի նիստը չկայացավ և, ըստ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ պատճառը «տեխնիկական է»: Իսկ թե կոնկրետ ինչ էր եղել՝ նա չմանրամասնեց, միայն նշեց, որ նիստը կկայանա վաղը։

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է՝ մինչև խորհրդարանում Սահմանադրության փոփոխությունների ընդունումը նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը դարձնել ոչ պարտադիր, նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների դեպքում։

Տեսանյութեր

Լրահոս