«Ինչքան շատ խոսում ենք սիրո մասին, այնքան այն արժեզրկվում է». Տեր Եսայի քահանա Արթենյան

«Սերը հավիտենական արժեք է: Եթե հավատքն ու հույսը մարդուն պետք է միայն երկրային կյանքի ընթացքում, ապա սերը մեզ անհրաժեշտ է անգամ հավիտենական կյանքում»,- խոսելով կյանքում սիրո կարևորության մասին՝ ասաց ԱՀԹ տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Ըստ Տեր Եսայի քահանա Արթենյանի՝ ինչքան շատ խոսում ենք սիրո մասին, այնքան այն արժեզրկվում է: Նա հորդորում է սերն արժևորելու համար գործել:

«Սիրո ճանապարհը տանում է դեպի զոհաբերություն և նահատակություն՝ փոխաբերական իմաստով: Սերը մեկնաբանելու ու բացատրելու համար չէ: Սերն ապրելու համար է»,- ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ հավելելով, որ սիրով ապրելու կերպ գոյություն չունի, ու դա յուրաքանչյուրի մեջ պետք է անհատապես լինի:

Հոգեբան Սոնա Հարությունյանի խոսքով՝ սերը մարդուն կարող է զերծ պահել բացասական երևույթներից՝ անգամ հոգևոր ու մարմնական հիվանդություններից:

«Երբ երեխայի սիրո պահանջմունքը չի բավարարվում, երեխայի մոտ կարող են հոգեբանական, անգամ մարմնական խնդիրներ՝ ջերմություն, ալերգիաներ առաջանալ: Սերը լինելով բազային պահանջմունք՝ մեզնից խլում է որոշակի խնամք»,- ասաց հոգեբանը:

Վերջին շրջանում հանրության մեջ առկա ատելության մթնոլորտում Տեր Եսայի քահանա Արթենյանը հորդորում է յուրաքանչյուրին՝ դիմացինից սեր պահանջելուց առաջ՝ նախ սեր տալ, և ավելի շատ կենտրոնանալ ոչ թե հասարակության բացասական, այլ դրական վարքագծի վրա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս