
Հավով և ձվով աղցան. անհավանական համեղ է ստացվում

Բաղադրիչներ
1. Թթու վարունգ – 2 հատ
2. Հավի կրծքամիս – 1 հատ
3. Ձու – 3 հատ
4. Սոխ – 1/2 հատ
5. Պինդ պանիր – 100 գ
6. Մայոնեզ
Պատրաստման եղանակը
1. Ձուն խաշել, սառեցնել:
2. Հավը խաշել աղով համեմված ջրում, սառեցնել:
3. Ձուն, հավը, պանիրը, վարունգը, սոխը խորանարդաձև կտրատել, ավելացնել մայոնեզը և խառնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը