Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասնակցությամբ աշխատանքային փակ քննարկումը:
Նոր կորոնավիրուսի հարուցած համաճարակի առավելակետը կդիտվի փետրվարի կեսերին կամ վերջին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին:
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրը։
Ալեքսանդր Իսկանդարյանը՝ Ալիև-Փաշինյան հանդիպման և առաջիկա հանրաքվեի մասին:
«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, ՍԴ-ի շուրջ իրավիճակը. քաղաքական մարտահրավերներ»:
Չինաստանի երեք ավիափոխադրողներ հունվարի 20-ից մինչեւ փետրվարի 13-ն ընկած ժամանակաշրջանում ավելի քան 78 հազար չվերթ են չեղարկել եւ 13 մլն տոմսի վերադարձ ձեւակերպել ՉԺՀ-ում նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկման պատճառով:
Ես ուզում եմ հասկանամ ՝ «Իմ քայլ»-ում պատգամավորների ու ֆեյքերի հեռակառավարման վահանակները խառնել են, որ ցածրակարգ մանիպուլյատիվ նյութը դաշտ է նետվում պատգամավորի միջոցով։
Աշխատանքից ազատվել է Երևանի քաղաքապետարանի Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:
Թուրքիայի դատախազության մարմիններն 98 մարդու կալանավորման օրդերներ են տվել, որոնք կասկածվում են «Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպության« (FETO) հետ կապերի մեջ, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
Աշխատանքային այցով Կորեայի Հանրապետությունում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահ Յոնգ-Իկ Կիմին:
Տասը մարդ է տուժել Բաքվի խոշորագույն առեւտրի կենտրոնում՝ «Սադարակ»-ում, տեղի ունեցած հրդեհից, որն արդեն մարվել է:
Մյունխենյան Ալիև-Փաշինյան հանդիպում. Արտաշես Գեղամյանի դիտարկումները։
168.am-ի տեղեկություններով՝ զբաղեցրած պաշտոններից այսօր հրաժարական կներկայացնեն Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանը: Ըստ մեր աղբյուրների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջել է, որպեսզի վերջիններս իրենց դիմումի համաձայն հրաժարականներ ներկայացնեն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել:
«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարություն է տարածել սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ, որում կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց։
Փետրվարի 18-ի առավոտվա դրությամբ աշխարհում, բացառությամբ մայրցամաքային Չինաստանի, Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 995-ի, հինգ դեպքում հիվանդության մահացու վախճան է արձանագրվել:
Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը:
Փետրվարի 18-ին, ժամը 08:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղուց դեպի Զովունի գյուղ տանող ավտոճանապարհին՝ հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. կան տուժածներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ կառավարությունում կայացած քննարկմանը:
Covid-19 կորոնավիրուսի անալիզի արդյունքը դրական է եղել այն 328 ամերիկացիներից 14-ի մոտ, որոնք տարահանվել են Diamond Princess ճամփորդանավից եւ վերադարձել ԱՄՆ, հաղորդել է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի մի բարձրաստիճան պաշտոնյայի:
Փետրվարի 18-ին հրդեհ է բռնկել Ադրբեջանի մայրաքաղաքի «Սադարակ» առեւտրի խոշոր կենտրոնում:
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձի դեպք բացահայտելու մասին:
Չինաստանում փետրվարի 18-ի տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 17-ի 20:00-ի) դրությամբ Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել է 72 հազար 436, մահացել է 1 868 մարդ, հաղորդել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ ծննդյան օրվա առթիվ:
Նիկոլ Փաշինյանն իր բոլոր միջազգային այցերի ժամանակ, որպես կանոն, պարտադիր հանդիպում է հայ համայնքի հետ, հատկապես հիմա, երբ կոչ է արել մեր համաքաղաքացիներին` գալ Հայաստան, մասնակցել հանրաքվեին, որպես ընտրական տուրիզմի զարգացման կռվան։
Հայաստանյան քաղաքական դաշտում քննարկումների գխավոր թեմաներից մեկը վերաբերում է ապրիլի 5-ի հանրաքվեին, առավել ևս, որ երեկվանից պաշտոնապես մեկնարկել է հանրաքվեի քարոզարշավը, թեպետ այն ըստ էության ավելի վաղ էր սկսվել։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 08:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն։