Բաժիններ՝

Թուրքիայում արտոնել են ևս 98 մարդու ձերբակալումը, որոնց կասկածում են FETO-ի հետ կապերի մեջ

Թուրքիայի դատախազության մարմիններն 98 մարդու կալանավորման օրդերներ են տվել, որոնք կասկածվում են «Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպության« (FETO) հետ կապերի մեջ, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Ինչպես հայտնել է Haberturk հեռուստաալիքը, նրանցից 33-ը Թուրքիայի արդարադատության նախարարության գործող աշխատակիցներ են։

Նախարարության աշխատակիցների ձերբակալման գործողությունները միաժամանակ սկսվել են երկրի 15 նահանգներում, այդ թվում՝ Անկարայում: Մինչ այժմ 50 կասկածյալ է ձերբակալված 71-ից: Կալանագրեր են տրված ոչ միայն գերատեսչության 33 հաստիքային աշխատողների, այլեւ տեխնիկական անձնակազմի, պահակների եւ այլ անձանց համար, որոնք արդարադատության նախարարության հետ աշխատում էին կապալային պայմանագրով:

Դրան զուգահեռ ձերբակալություններ են տեղի ունեցել եւս 11 նահանգներում այն գործով, որը վարում են Ադանայի նահանգի իշխանությունները: 27 մարդ կասկածվում է ոստիկանությունում պաշտոններ զբաղեցնելու համար քննությունների արդյունքների կեղծման մեջ: Նրանց ձերբակալել են եւ տարել հարցաքննության:

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորներ ու սպաներ պետական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Հիմնական դիմակայությունը ծավալվել է Ստամբուլում եւ Անկարայում, զոհվել է 250 մարդ, չհաշված պուտչիստներին, վիրավորվել է ավելի քան 2 հազար հոգի: Հեղաշրջման նախապատրաստման մեջ Անկարան մեղադրում է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա հետ կապված FETO-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս