![](/banners/BeFunky-design.jpg)
Աջափնյակի նոր ղեկավարը Թելման Թադևոսյանն է
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/telman-tadevosyan.jpg)
Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը: Վերջինս Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարն էր: Հիշեցնենք՝ Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանն աշխատանքից ազատվել էր երեկ՝ փետրվարի 17-ին: Ըստ մամուլի հրապարակումների, Բաբայանն աշխատանքից ազատվել էր ապօրինի շինարարության թույլտվության համար: Թելման Թադևոսյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի ընկերներ,հարազատներ և գործընկերներ, Սիրով տեղեկացնում եմ Ձեզ, որ ստանձնելու եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։ Շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Հ.Մարությանին՝ նման վստահության համար»։
Հարգելի ընկերներ,հարազատներ և գործընկերներ,Սիրով տեղեկացնում եմ Ձեզ, որ ստանձնելու եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։Շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Հ.Մարությանին՝ նման վստահության համար։
Gepostet von Թելման Թադեւոսյան am Montag, 17. Februar 2020