Այս անգամ Նիկոլ Փաշինյանը չհանդիպեց Գերմանիայի հայ համայնքին. պատճառը օնկոհիվանդներն են, որոնց արտաքսում են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր բոլոր միջազգային այցերի ժամանակ, որպես կանոն, պարտադիր հանդիպում է հայ համայնքի հետ, հատկապես հիմա, երբ կոչ է արել մեր համաքաղաքացիներին` գալ Հայաստան, մասնակցել հանրաքվեին, որպես ընտրական տուրիզմի զարգացման կռվան։

Սակայն երեք օր գտնվեց Գերմանիայում` ո՛չ Բեռլինում, ուր բավականին հայեր կան, ո՛չ էլ Մյունխենում, ուր հայերը նույնպես շատ են, թեկուզև քարոզչություն անելու համար, հեղափոխական իր թեզերը ներկայացնելու-տարածելու համար հանդիպում չունեցավ հայկական համայնքների հետ»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը: Ինչո՞ւ, գուցե ժամանակի խնդի՞ր էր։ «Ոչ, համայնքային կառույցներից եղել է հանդիպման մեծ ցանկություն, սակայն Փաշինյանը խուսափել է»:

Ո՞րն է խնդիրը։ «Գերմանական հայ համայնքի գլխավոր խնդիրներից առաջնայինը հայ հիվանդների, հիմնականում օնկոհիվանդների հարցն է, որոնց հիմա դեպորտ են անում Գերմանիայից, իսկ Հայաստանը հնարավորություններ չունի նրանց օգնելու, բուժումը նույնքան պատշաճ շարունակելու, միայն անցյալ տարի` այդ և այլ պատճառներով, 1000-ից ավելի մարդ է դեպորտ արվել։ Դա հաստատ տոնական-հեղափոխական` «դմփ-դըմփ, հու» հանդիպման հիմք չէր կարող լինել, այդ իսկ պատճառով էլ նա խուսափել է հանդիպումներից»,-գրում է թերթը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս