Բաքվի արվարձանում այրվում է «Սադարակ» առևտրի կենտրոնը
Փետրվարի 18-ին հրդեհ է բռնկել Ադրբեջանի մայրաքաղաքի «Սադարակ» առեւտրի խոշոր կենտրոնում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«ԱԻՆ-ի թեժ գծով տեղեկատվություն է ստացվել Բաքվի Ղարադաղի շրջանի «Սադարակ» առեւտրի կենտրոնում բռնկած հրդեհի մասին: Անհապաղ արտակարգ պատահարի վայր են ուղարկվել Հակահրդեհային պահպանության պետական ծառայության եւ Հատուկ ռիսկի փրկարար ծառայության համապատասխան ուժերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հրշեջները ձեռնամուխ են եղել կրակի մարմանը: Բռնկման պատճառների մասին առայժմ չի հաղորդվում: