Բանակում առավել կարևոր հարց կա՞, քան զինվորների ներքնաշորերը նույն լվացքի մեքենայով լվանալն է: Սա ոչ թե հռետորական հարց է, այլ երկրի թիվ մեկ դեմքի հայտարարությունը արված քաղաքական թիվ մեկ ամբիոնից՝ Ազգային ժողովի դահլիճից: Նա վստահեցնում է, որ բանակի խնդիրների առյուծի բաժինը կապված է այն հանգամանքի հետ, որ զինվորներն իրենց ներքնաշորերը նույն լվացքի մեքենայով չեն լվանում, քանի որ քրեական ենթամշակույթի կրող են:
Զինված ուժերում վերջին շրջանում գրանցվող միջադեպերի վերաբերյալ Արցախի Հանրապետության ՊԲ-ում նախօրեին ռազմական խորհրդի նիստ է կայացել:
Հանրաքվեին մասնակցել չցանկացող Գագիկ Ծառուկյանն օրերս, մեր տեղեկություններով, հանդիպել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին:
Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը պաշտոնապես մեկնարկեց երեկ։
Հ նախագահի որոշմամբ 3 զինծառայող Մարտական ծառայության մեդալով են պարգեւատրվել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ճապոնիայի ավտոկոնցեռնները փետրվարի 17-ին Չինաստանում վերսկսել աշխատանքն իրենց գործարաններում, որոնք կանգնեցվել էին նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով:
Հնդկաստանի Գերագույն դատարանը փետրվարի 17-ին վճիռ է կայացրել այն մասին, որ կին սպաներին կարող են թույլատրել հրամանատարական պաշտոններ զբաղեցնել եւ բանակում կարիերա անել տղամարդկանց հետ հավասար:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կստեղծի գերհամակարգիչ՝ 1,2 միլիարդ ֆունտ (1,6 միլիարդ դոլար) արժողությամբ, որը թույլ կտա բարձրացնել եղանակի կանխատեսման ճշգրտությունը:
Կորոնավիրուսի բռնկումն արդեն ազդել է Չինաստանի տնտեսության վրա, աշխարհի երկրորդ տնտեսության կորուստները 2020 թվականի առաջին եռամսյակում կկազմեն գրեթե 1 տրիլիոն յուան (143,1 միլիարդ դոլար) կամ երկրի ՀՆԱ-ի շուրջ 1 տոկոսը:
Այս ռեթրիվերի ծնողական հմտությունները պարզապես անհավատալի են, բոլոր մայրերը կնախանձեին երեխաներին հանգստացնելու այդ կարողությանը։
Իտալական ամենահամեղ աղանդերներից մեկը. սրճային Պանա-կոտտա:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներկայացրել են խաղերի կարգախոսը:
Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը լողազգեստով լուսանկար է հրապարակել եւ հիացրել երկրպագուներին: Լուսանկարը հայտնվել է նրա Instagtam-օգտահաշվում։
Հաճախ է պատահել, որ հանկարծ գալիս է երեխան՝ տխուր, չարացած ու դժգոհ, ու դուք հավանաբար ուզում եք ամեն բան ուղղել: Դուք ձեր դստերն ասում եք, որ ամեն ինչ լավ կլինի, կամ 6-րդ դասարանցի ձեր երեխային սովորեցնում եք, թե ինչպես հաշտվի ընկերուհիների հետ, և կամ էլ կարեկցում եք ձեր տղային, ով բողոքում է դաժան ուսուցիչներից:
«2019 թվականին 4 դեպք եղավ, որ «Ժողովուրդ» օրաթերթի տարբեր հրապարակումների առնչությամբ ՀՀ քննչական մարմինները ՀՀ դատախազության հետ միաժամանակ պահանջում են բացահայտել ինֆորմացիայի աղբյուր»,- մամուլի խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ ասաց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը:
Աբովյանում և Կոտայքի մարզի մի շարք գյուղերում 2019 թվականին երկու տասնյակից ավելի բնակարանային գողություններ ու գողության փորձեր էին կատարվել: Ձեռագիրը նույնն էր: Տուն էին մտնում հիմնականում պատուհանով, գողանում բացառապես փող ու ոսկի։
Մյունխենի անվտանգության գագաթաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ շաբաթ օրը կայացած հանրային քննարկման վերաբերյալ գնահատականները հակասական են, թեև բացասական արձանագրումները գերակշռում են դրականի նկատմամբ։ Այդ հանդիպման ընթացքում մեր՝ հայկական կողմի տեսանկյունից բացասական երանգներ արձանագրվեցին՝ ինչպես ֆորմալ՝ արտահայտչամիջոցների, այնպես էլ՝ բովանդակային առումով։