Չինաստանում հայտարարել են, որ համաճարակի առավելակետը կդիտվի փետրվարին
Նոր կորոնավիրուսի հարուցած համաճարակի առավելակետը կդիտվի փետրվարի կեսերին կամ վերջին: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի Թոքաբորբի տարածման դեմ պայքարի հատուկ հանձնաժողովի ղեկավար Չժուն Նանշանը՝ նշելով, որ ապրիլին երկրում համաճարակաբանական իրադրությունը կկայունանա։
«Առկա մաթեմատիկական մոդելի եւ կառավարության գործող միջոցների համաձայն՝ առավելակետային մեծությունը կլինի փետրվարի երկրորդ կամ երրորդ տասնօրյակում»,- փետրվարի 18-ին նրա խոսքից մեջբերում է անում Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: «Ապրիլի կողմերը երկրում համաճարակաբանական իրադրությունը կկայունանա»,- ընդգծել է նա Ուհանում (Հուբեյի նահանգի վարչական կենտրոն՝ հիվանդության տարածման սկզբնական օջախ) աշխատող բժիշկների հետ կայացած հեռուստակամուրջի ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: