Բաժիններ՝

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 1,8 հազարը

Չինաստանում փետրվարի 18-ի տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 17-ի 20:00-ի) դրությամբ Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել է 72 հազար 436, մահացել է 1 868 մարդ, հաղորդել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել է 1886-ով, մահացու դեպքերինը՝ 98-ով: Նրանցից հիվանդության էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել է 93 մարդ, Հենանի նահանգում՝ երեք մարդ, մեկական մարդ Հունանի նահանգում եւ Պեկինում:

Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժընթաց է անցնում 58 հազար 16 մարդ, ավելի քան 11,7 հազար հիվանդների վիճակը գնահատվում է՝ ծանր: Միեւնույն ժամանակ, ավելի քան 1,7 հազար մարդ ապաքինվել է եւ դուրս գրվել բուժհիմնարկներից: Նախօրյակին Չինաստանում արձանագրվել էր վարակման 2048 դեպք եւ 105 մահ Covid-19-ից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս