
Կայացվել են կադրային որոշումներ. Փաշինյանը՝ բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննարկման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ կառավարությունում կայացած քննարկմանը: ՀՀ վարչապետը քննարկման վերաբերյալ գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Կայացվեցին մի շարք կարեւոր, այդ թվում կադրային որոշումներ: Այս ֆոնին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ 2019 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել: Եւ մեր խնդիրն է այս դինամիկան պահպանել: Սրա համար, սակայն, կարեւոր եմ համարում բանակի շուրջ նյարդային մթնոլորտի բացառումը: Չկա բանակ-հասարակություն բաժանում: Մենք մեկ մարմին ենք, մեկ ընտանիք, մեկ օրգանիզմ: Եւ մենք կհաղթենք: Փա՛ռք Հայոց փառապանծ բանակին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2559147377738975?__xts__[0]=68.ARCQ-JyBGdS61z_EZ0EsKw83ZvKlgyTEWpPf6H-iMS1QUOgHQr4CHPFYBoAYmki-tv1ICZKGZvhLrOr93AZVZ4X5gxb59JkG6IMCLpJOieakNCovZeF9jlNTi7X0UH1GmGzs_iwJBYdTTs4z0ER7WZzRUUdR4lkAeACc5c5wghU_fWra_PmNV0_fx6xjVCD9UCdrwQk0XZBMDdgk1y0htaItOjftI43bPNKSGycW17q_Ouet_njJ0kZQuZ6dKfQYWZ8dyd1o8QygYmNtfjkdGot4YdVcAxBNjGj_KQt-1woZ6SD5xPuGSJ5QrgbdfK-1ITcE5LcQwDz-826Se4HRTvjmU-AK&__tn__=-R