Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է ռուսական ուժերի նշանառության տակ գտնվող Թուրքիայից դեպի Սիրիայի Իդլիբ նահանգ շարժվող ավտոշարասյունը: Տեսանյութը նկարահանվել է անօդաչու թռչող սարքի միջոցով: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Վիեննայում կայացել է Եվրոպայում եւ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը, որը նախաձեռնել էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մինի-հանրաքվեից հետո ՀՀ իշխանությունները նախատեսում են էական փոփոխություններ իրականացնել Սահմանադրության մեջ, ինչի համար ստեղծվել է համապատասխան հանձնաժողով:
«Իրատես» թերթը գրում է. «Երեք օրից՝ փետրվարի 17-ին, մեկնարկելու է Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը։ Մեր տեղեկություններով, իշխանությունն իր տեխնոլոգիաներին հավատարիմ է մնալու եւ չի շեղվելու նախկին ուղուց։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Գրիգորի Սահակյանը հայտարարեց, որ հրաժարվում է «Վստահություն» կուսակցության նախագահի լիազորություններից, ինչպես նաեւ՝ կուսակցությանն անդամակցությունից:
«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի բացառում իր կողմից Սահմանադրական դատարանի հարցով հետագա քննարկումների անցկացումը. այս մասին, «Ժողովուրդ» թերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Բանն այն է, որ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն էր տարածել եւ հայտնել.
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՊԲ զորամասերից մեկում նախնական վարկածի համաձայն, ինքնասպան եղած զինվոր 2000թ ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքից էր, բանակ էր զորակոչվել 2019 թվականի աշնանը: Իսկ յուս զինծառայող Տիգրան Հուսիկի Մխոյանը Երեւանից էր՝ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանից: Նա բանակ էր զորակոչվել 2018 թվականի աշնանը եւ միակը չի եղել, որը նույն զորամասում ինքնասպան է եղել: Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով, Արցախի ՊԲ նույն զորամասում սա ինքնասպանության 2-րդ դեպքն է:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե որքան էլ Սահմանադրական հանրաքվեն ծառայում է Հրայր Թովմասյանից եւ ՍԴ-ի գործող կազմից ազատվելու իդեա-ֆիքսին` այս օրերին սպասվող Վենետիկի հանձնաժողովի, ապա եւ մարտի կեսերին ՄԻԵԴ-ի կարծիքներն ու որոշումները` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով կանխելուն, այնուհանդերձ, պնդում կա նաեւ, որ օրվա իշխող Փաշինյանին «վիզ» պետք էր մյունխենյան հանդիպմանը` Ալիեւի հետ, ներկայանալ այդ հանրաքվեով։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավը դեռ չի սկսվել, սակայն իշխանությունները սկսել են թափով աշխատել, որովհետեւ հասկանում են՝ նախ, 650 հազար «այո» ստանալը բարդ է լինելու, բացի այդ՝ սա յուրօրինակ վստահության հանրաքվե է լինելու իշխող ուժի համար։
«Փաստ» թերթը գրում է. «Տպագիր մամուլի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պաշտոնապես հայտարարել էր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին: Նա նշել էր, որ շուտով այն կգրանցվի: Վանեցյանը միեւնույն ժամանակ ձեռնպահ մնաց անուններ հնչեցնելուց, թե ովքեր են լինելու կուսակցության կազմում՝ «քանի որ շատերի հետ եմ բանակցել»։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյան ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել մարզպետարանի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:
YouTube-ում հրապարակվել է Ուես Անդերսոնի «Ֆրանսիացի դիսպետչերը» գեղարվեստական ֆիլմի թրեյլերը։ Գործողությունը տեղի է ունենում 1950-ական թվականներին մտացածին քաղաքում: Ամերիկյան թերթի ֆրանսիական բաժնի լրագրողները որոշում են թողարկել իրենց հանդեսը: Ռեժիսորը, որը գրել է նաեւ սցենարը, ինչպես միշտ, հավաքել է աստղային դերասանական կազմ: Ֆիլմում նկարահանվել են Բիլ Մյուրեյը, Թիլդա Սուինթոնը, Բենիսիո դել Տորոն, Էդրիան Բրոուդին, Թիմոթի Շալամեն, […]
Շան փափկամազիկ ընկերուհին որոշակիորեն գիտի, թե ինչպես օգնել նրան, երբ նա սաստիկ ցասումով է լցված։ Կադրերում երեւում է, թե ինչպես են դեմ առ դեմ նստած լաբրադորն ու կատուն: Փափկամազիկը փորձում է մոտենալ ընկերոջը՝ խաթրն առնելու, բայց վերջինս որոշակիորեն ինչ-որ բանից կատաղած է եւ դա արահայտում է բարձրաձայն հաչոցով: Լաբրադորին հանգստացնելու համար կատուն դանդաղորեն պառկում է […]
Բոլոր նրանք, ովքեր կանոնավոր կերպով օգտվում են Լոնդոնի գետնուղուց, ծանոթ են դրան:
Մերապի հրաբխի ժայթքում է տեղի ունեցել Ինդոնեզիայի կենտրոնական մասի Ճավա կղզում:
Ամերիկյան տիեզերական գործակալությունը ցույց է տվել տիեզերագնացներին՝ բաց տիեզերքում: Տիեզերագնացների «աշխատանքային օրերի» նկարները տեղադրվել են NASA-ի ինստագրամյան պաշտոնական էջում:
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Արագ և օրիգինալ աղցան՝ «Կենդանակերպ»:
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը, Բեւեռլի Հիլզում առանձնատուն է գնել 165 միլիոն դոլարով:
Անցյալ տարվա արդյունքներով՝ աշխարհում շատ հարուստ մարդկանց թիվն աճել է 10 տոկոսով՝ մինչև 2,7 միլիոն մարդ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» -ը՝ հղում անելով Wealth-X ընկերությն տվյալներին: Հարուստների ընդհանուր ունեցվածքը կազմում է 26,6 տրիլիոն դոլար:
Հեյլի Բիբերի զգեստապահարանում բաճկոնների քանակը գնալով ավելանում է:
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ամերիկացի սուպերմոդել եւ ձեռնարկատեր Էմիլի Ռատակովսկին ցուցադրել է ներքնազգեստի եւ լողազգեստների Inamorata Woman սեփական բրենդի նոր լողազգեստը:
Հանրաքվեն փող արժի։ Այն կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես հայտարարեց ԿԸՀ նախագահը, անհրաժեշտ կլինի առնվազն 5,5-6 մլն դոլար, որը դուրս է գալու պետության գրպանից։ Ընդունեք, որ դա փոքր գումար չէ մեր բյուջեի համար։ Այն կարող էր ուղղվել բազմաթիվ այլ ծրագրերի իրականացմանը կամ խնդիրների լուծմանը։ Կարծես ծախսելու այլ տեղեր չկան։